Երբ Հունգարիան ստանձնի ԵՄ նախագահությունը՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի աջակցենք Հայաստանին և Հայաստան-ԵՄ հարաբերություններին. Կատալին Նովակ |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: 

Այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսին:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: 

Դուք կարող եք մեզ վրա հույս դնել, և երբ Հունգարիան հուլիս ամսին ստանձնի Եվրամիության նախագահությունը՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի աջակցենք Հայաստանին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև,  կարողանանք  առաջ շարժվել Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացում»,- ընդգծեց Նովակը՝ ավելացնելով, որ Եվրամիությունը պետք է ամրապնդի իր հարաբերությունները Հարավային Կովկասի հետ և այդ հարցում Հունգարիան կարող է օգտակար լինել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով