ԵՏՄ երկրներն ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել Իրանի հետ |factor.am|

factor.am: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։ Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին։

Համաձայնագրին հավանություն են տվել նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել էր 2018 թվականի մայիսի 17-ին, ուժի մեջ  մտել՝ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով