Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի անվտանգության եւ քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ Երեւանում եւ ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։  

Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ 

Պատվիրակությունը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան։ 

Եվրոպ ական խորհրդի անվտանգության եւ քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած է ԵՄ-ում Միության անդամ պետությունների դեսպաններից։ Կոմիտեի հիմնական պատասխանատվության ոլորտներն են ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունն ու ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը։ Հիմնական գործառույթների շարքում են միջազգային իրավիճակի վերահսկումը, Եվրոպական խորհրդին ռազմավարական մոտեցումներ առաջարկելը, ինչպես նաեւ ապահովել ճգնաժամային կառավարման գործողությունների քաղաքական  վերահսկություն։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով