armenpress.am: Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել է բռնագրավել ԵՄ-ի պատժամիջոցները խախտողների ակտիվները եւ ունեցվածքը: Այդ մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը մայիսի 25-ին տարածվել է Բրյուսելում:
«Այսօր Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ-ի սահմանափակիչ միջոցների խախտումը հավելել Եվրամիության հանցագործությունների ցուցակում»,- նշված է այնտեղ:
ԵՀ-ն առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը Եվրամիությունում դիտել որպես հանցագործություն, նշված է հայտարարությունում:
Բացի դրանից, ԵՀ-ն առաջարկում է բռնագրավել այն ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները եւ ունեցվածքը, որոնք խախտել են պատժամիջոցները: «Այսօրվա առաջարկությունները նպատակաուղղված են այն բանի ապահովմանը, որպեսզի սահմանափակիչ միջոցները խախտած ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները եւ ունեցվածքը կարելի լինի ապագայում արդյունավետ կերպով բռնագրավել»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: