Եվլախում մեկնարկել է արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպումը

Եվլախում մեկնարկել է արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպումը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել՝ նշելով, որ հայկական կողմը մեկնում է Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Ինչպես նախապես հայտնի էր դարձել, նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հրապարակեց կադրեր, որոնցում երևում էր, որ արցախյան կողմից բանակցությունների մեկնել է Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։

Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնելու է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ համաձայնություն է ձեռք բերվել՝

– դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
– լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
– դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական կողմից առաջ քաշված հարցերը՝ ԼՂ հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, պետք է քննարկվեին տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև Եվլախ քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 21-ին։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով