ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողները ակցիա են իրականացնում` հաջակցություն Արցախի

ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողները Աբովյան փողոցից ակցիա են իրականացնում` հաջակցություն Արցախի։ 

Նրանք պատմում են, որ ճանապարհին կարմիր բերետավորները հորդորել են մայթով քայլել, ինչն արել են։ Սակայն դրանից հետո մոտ 15 տղայի բերման են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, աղջիկներին քաշքշել։ 

ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողներին են միացել նաեւ այլ ուսանողներ, բոլորով միասին շարժվել են Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված են տասնյակ քաղաքացիներ։

Երեկ ընդդիմությունը հայտարարել էր, որ ժամը 10։00-ից պետք է հավաքվեն Կառավարության շենքի մոտ՝ խոչընդոտելու իշխանության մուտքը եւ Կառավարության նիստի կայացումը։ Նիստը, սակայն, այս պահին ընթանում է․ նախատեսված ժամը 11։00-ի փոխարեն այն մեկնարկել է ժամը 10։00-ին։

 

Լուսանկարները՝ Infocom-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով