ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի և ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ |factor.am|

factor.am: ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի այլ անդամների մահվան կապակցությամբ: Մեր մտքերը նրանց ընտանիքների հետ են»,- գրել է եվրոպացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանից վերադառնալիս Իրանի նախագահի  ուղղաթիռը կործանվել է երկրի Վերզեգան շրջանում: Զոհվել են նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ուղեկցող անձինք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով