ԵՄ-ն պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունն անվտանգության, էներգետիկայի, կապի և անվտանգության ոլորտներում․ Օլիվեր Վարհելի |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միության Հարևանության և ընդլայնման հարցերով բարձր հանձնակատար Օլիվեր Վարհելին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վարհելին այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։

«Քննարկել ենք մեր հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր։ Արտահայտել ենք մեր վճռական աջակցությունը խաղաղության գործընթացին։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր համագործակցությունն անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, կապի և առևտրի ոլորտներում»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով