ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանին աջակցություն ցուցաբերելու պատճառով. Միշել |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհուրդը ռեկորդային ժամկետում Իրանի դեմ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատճառով՝ Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Մենք արագ գործողություններ ենք ձեռնարկել Իրանի դեմ, որն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին: Ես ողջունում եմ ռեկորդային ժամկետներում ԵՄ Խորհրդի ընդունած որոշումը՝ պատժամիջոցներ կիրառելու այն իրանցիների դեմ, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին»,- գրել է Միշելը:

Պատժամիջոցները սահմանվել են Իրանի հինգ քաղաքացիների և երեք կազմակերպությունների դեմ՝ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով