ԵՄ-ն բացառել է մինչև 2024 թվականի վերջը Թուրքիային միություն ընդունելու հնարավորությունը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը չի կարող 2024 թվականին ընդունել Թուրքիային, քանի որ ԵՄ-ին միանալու գործընթացը ժամանակ է պահանջում, ասել է Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։

«ԵՄ-ին անդամակցելու գործընթացը տարիներ է տևում, ոչ թե ժամեր»,- ասել է նա և հավելել, որ ԵՄ-ն դեռ պատրաստ չէ Թուրքիային տրամադրելու նույնիսկ առանց վիզայի ռեժիմ։

«Վիզային ռեժիմի ազատականացման որոշումը կայացնում են անդամ երկրներն այն բանից հետո, երբ տվյալ պետությունը բավարարում է բոլոր անհրաժեշտ չափանիշները, ներառյալ՝ մարդու իրավունքներն ու քաղաքական ազատությունները»,- ասել է Ստանոն։

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, պայմանով, որ «Եվրամիությունը բացի դռները Թուրքիայի առջև»։ Նա հավելել է, որ այս մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ ասել էր, որ Շվեդիան խոստացել է «ակտիվորեն աջակցել Եվրամիություն մտնելու Անկարայի ջանքերին»։

Մեկնաբանելով Էրդողանի հայտարարած պայմանները՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը նշել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդլայնումը «տարբեր առանձին գործընթացներ են»։

Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։ Անկարայի՝ Եվրամիություն մտնելու հարցով բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն շուտով փակուղի են մտել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով