ԵՄ-ն՝ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալու մասին |factor.am|

factor.am: Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Ադրբեջանական Թուրան գործակալությանն այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու գործընթացը։

«Հավելում ենք, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն»,- ասել է Ստանոն։

Պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատել են, որ սկսվել է խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթաց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով