ԵՄ մշտադիտարկման առաքելությունը պետք է շահեկան լինի նաև Ադրբեջանի համար. Բերբոք |1lurer.am|

1lurer.am: ԵՄ-ի մշտադիտարկման առաքելության միջոցով մենք փորձում ենք կոնկրետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ մեր ներկայությամբ, մարդկանց հետ շփումների միջոցով հասնելու կայունության և վստահության: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը:

«Վստահելի խաղաղության բանակցությունների համար մենք՝ որպես Դաշնային կառավարություն, ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ցանկանում ենք ամրապնդել ԵՄ առաքելության գործունեությունը, և ԵՄ-ի շրջանակում մենք կցանկանանք հասնել նրան, որ այս առաքելությունն ընդլայնվի»,- ասաց նա:

Ըստ արտգործնախարար Բերբոքի՝ Գերմանիան կշարունակի իր հաձնառությունը առաքելության իրականացման հարցում: Նա նաև ընդգծեց՝ Գերմանիայի կարևոր է արձանագրել, որ ԵՄ-ն՝ հանձին այս առաքելության, չեզոք միջնորդ է Հայաստանում:

«Նաև այս առաքելությունը պետք է շահեկան լինի Ադրբեջանի համար»,- ասաց Բերբոք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով