ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո |armenpress.am|

armenpress.am: ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։  

Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին փոխանցել է, որ արտգործնախարարները նիստին վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին՝ հիշեցնելով նոյեմբերին կայացած նիստի արդյունքներով հայտարարված բոլոր տարրերը, ինչպես նաեւ աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի աշխատանքներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորմանը։

ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաեւ Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով