ԵՄ արտաքին քաղաքականության նոր բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Կիև |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոստան և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը կիրակի՝ իրենց պաշտոնավարման առաջին օրը, ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ աջակցության ուղերձ հղելով Ռուսաստանի դեմ պատերազմում:

«Պատերազմի առաջին օրվանից ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին», – գրել է Կոստան X-ում։

Ե՛վ Կալլասը, և՛ Կոստան 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից ի վեր եղել են Ուկրաինայի ուժեղ աջակիցները:

ԵՄ-ի հաղորդմամբ՝ իր ինստիտուտներն ու անդամ երկրները պատերազմի սկզբից ի վեր մոտ 133 միլիարդ դոլարի օգնություն են տրամադրել Ուկրաինային:

«Եվրամիությունը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում», – գրել է Կալլասը X-ում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով