ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ վերջին զարգացումները |news.am|

news.am: Բրյուսելում տեղի կունենա Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, որը կգլխավորի ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ վերջին իրադարձությունները։

Այնուհետեւ խորհուրդը կարծիքներ կփոխանակի Իսրայելում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքական հարթության շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով