Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և  Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգին։ Այս մասին հայտնել է ներկայացուցչի գրասենյակը։

«Եղիշե Կիրակոսյանը և Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հյուրերին են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների կատարման ընթացքին վերաբերվող հարցերը։

Եղիշե Կիրակոսյանը անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վարած խտրական և հայատյաց քաղաքականության հետևանքով իրավունքների կոպտագույն խախտումներին առնչվող խնդիրներին։

Բարձրացվել են նաև 44 օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված, անհետ կորած և բռնի անհետացած անձանց իրավունքներին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով