Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Եղանակի վատթարանալուն զուգընթաց Լարսում խնդիրն ավելի կսրվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Լարսում մինչև ձյան գալը լուրջ դժվարություններ ունենք: Դրանք կապված են այն բանի հետ, որ հայտնի դեպքերի պատճառով ՌԴ համապատասխան ծառայությունները ստիպված են շատ ավելի մանրակրկիտ ստուգման ենթարկել մեքենաները, ինչի արդյունքում հերթեր են գոյանում, թողունակությունը պակասում է: Մենք և էկոնոմիկայի նախարարությունը ռուսաստանյան գործընկերների հետ, վրացական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը նշեց, որ հիմա Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ կետեր ավելացնելու հաշվին:

Այս առումով, ըստ նախարարի, փորձում են լուծումներ գտնել: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով