Եղանակը կարգավորվում է. օդանավերն, ըստ հերթականության, վայրէջք կկատարեն. «Զվարթնոցի» մամուլի խոսնակ |factor.am|

factor.am: Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։ 

«FlyOne»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև «Red Wings»-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավն ու Լառնակա-Երևան օդանավը։ «Utair»-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միրելանիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիների» Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։ 

Այս պահի դրությամբ արդեն Երևանում վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի օդանավը: Եղանակը կարգավորվում է, մյուս թռիչքներն ըստ ըստ հերթականության վայրէջք կկատարեն,- նշեց Մողրովյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով