Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի ու արձագանքի մասին

Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ։ Մյուս կողմից՝ ես ուզում եմ հույս հայտնել, որ սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը եւ նրա գործակալություններն այս պարագայում, այո, ցավոք, ուշացած, բայց, այնուամենայնիվ, պիտի ցուցաբերեն։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Որքան գիտեմ պատրաստվում է համապատասխան գործակալության՝ հենց այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, եւ այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն, համենայն դեպս սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են, միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից»,- նշեց Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով