Եթե նման այց լինի, կարծում եմ՝ կլինի տարածաշրջանային. Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկություն չունի, սակայն կարծում է՝ եթե նման այց լինի, կլինի տարածաշրջանային այց:

Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի: Բայց, եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե՝ Հայաստան»,-ասաց Սիմոնյանը:

Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան  այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են տարածվող լուրին՝ նշելով, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով