Եթե մտել ենք այնտեղ, ուրեմն կասկածներ են եղել․ Ռուստամ Բադասյանը՝ «Ալեքս Տեքստիլ»-ում կատարված ստուգումների մասին |tert.am|

tert.am: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ալեքս տեքստիլ» ընկերությունում կատարված խուզարկությունների հանգամանքին՝ նշելով․

«Խուզարկությունների համար պատասխանատու է ՔԿ-ն, բայց կասեմ, որ նույն գործի մասին է խոսքը, որի շրջանակներում մենք սերվերներ էինք հայտաբերել, որտեղ թաքցված շրջանառություններ կային։ Եթե կհիշեք, մեզ մեղադրում էին, ասում էին «Զովքի» հիմնական մրցակից կա ու իրենք են այդ ամեն ինչը կազմակերպել, ինչը ժպիտ էր առաջացնում։ Բնականաբար մենք որևէ բան չէինք կարող անել ու չէինք կարող այնպես անել, որ այդ սերվերում հայտվեր նաև այդ գործարարին պատկանող ընկերություններից մեկի շրջանառության վերաբերյալ տեղեկություններ։ Եթե հայտնաբերվեց ստվերային շրջանառություն ու կատարեցին հարկային իրավախախտում, բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը»,- ասաց Բադասյանը։

Նա նշեց, որ տեղեկություններ ունեն այլ տարբեր սուբյեկտների հետ կապված և ստուգումներ են իրականացվում։

«Եթե մտել ենք այնտեղ, որտեղ մտել ենք, ուրեմն կասկած է եղել և այլ տեղերում այդ կասկածները չեն հաստատվել»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով