tert.am: Եթե Իսրայելը պատասխան տա, մենք հազար անգամ ավելի ուժեղ կհարվածենք, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
«Սա Հանիեի, Նասրալլահի և Նիլֆորուշանի սպանությունների պատասխանն է»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելական հարձակման հետևանքով Լիբանանում սպանվել էր «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլան։