«Եթե թույլ կտաք, հիմա մարդկանց հետ շփվեմ»․ Տիգրան Ավինյանը դարձյալ խուսափեց Արցախի մասին հարցից |aravot.am|

aravot.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին այսօր լրագրողը հարց ուղղեց՝ Արցախում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա Երեւանի ավագանու ընտրությունների վրա։

«Եթե թույլ կտաք, հիմա մարդկանց հետ շփվեմ, որովհետեւ մարդիկ հավաքվել են, որպեսզի նաեւ իրենց խնդիրները ինձ բարձրաձայնեն։ Տարբեր ֆորմատով ես լրատվականների հարցերին պատասխանում եմ։ Եվ եթե հարկ համարեմ քարոզչության ժամանակահատվածում ձեր հարցերին պատասխանել, անպայման կպատասխանեմ»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ որեւէ թեմայից չի խուսափում։ «Ուղղակի ես չեմ սպասարկում լրատվականների օրակարգը, որոնք կոնկրետ քաղաքական օրակարգ ունեն»,- ասաց Ավինյանը։ Նա նախընտրական քարոզարշավն այսօր շարունակում է Աջափնյակ վարչական շրջանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով