Եթե Թայվանը որոշի անկախանալ, Չինաստանը պատերազմ կսկսի. ՉԺՀ պաշտպանության նախարար |1lurer.am|

1lurer.am: Եթե Թայվանը հայտարարի Չինաստանից անկախանալու մասին, Պեկինը, անկասկած, պատերազմ կսկսի՝ Սինգապուրում հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հանդիպմանը:

«Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը կճնշի Թայվան կղզին մեզնից անջատելու ցանկացած փորձ։ Պեկինը կպաշտպանի հայրենիքի միասնությունը»,- զգուշացրել է պաշտոնյան։

Նա ընդգծել է՝ «Մեկ Չինաստան» սկզբունքի ճանաչումն անհերքելի պայման է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնականոն զարգացման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով