ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում

armenpress.am: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2025 թվականի հունվարի 30-31-ը Ալմաթիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը՝ Մոսկվայում դեկտեմբերի 13-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել 2025 թվականի հունվարի 30-31-ը Ալմաթիում մասնակցելու ավանդական ամենամյա միջոցառումներին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և «Թվային Ալմաթի» թվային ֆորումի հաջորդ հանդիպմանը»,- ասել է նա՝ դիմելով հանդիպման մասնակիցներին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով