«Դրան կլինի փաստաբանական պատասխան»․ հրապարակվել է «Գոյ» թատրոնը Սունդուկյանի կազմում ընդգրկելու նախագիծը |azatutyun.am|

azatutyun.am: «Գոյ» փորձարարական թատրոնը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կազմում որպես բաժին ընդգրկելու նախագիծը հրապարակվել է Թատրոնի օրը՝ մարտի 27-ին։ Օրինագծերի հրապարակման միասնական կայքում այն նաև հանրային քննարկման է դրված։ Դեռ գերակշռում են նախագծին դեմ ձայները։

«Գոյ» թատրոնում այս միավորմանը դեմ են դեռ այն պահից, երբ տեղեկացան նախարության նման մտադրության մասին: Հիմա հրապարակված է նաև նախագիծը և «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն ասում է՝ դրան արդեն կարձագանքեն իրավաբանները:

«Փաստաբաններն աշխատում են ու կլինի փաստաբանական պատասխան», – ասաց Սահակյանը։

35 տարի Սունդուկյանի թատրոնի շենքի ձեղնահարկում գործող «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարծում է՝ սա իրենց թատրոնի լուծարման, այլ ոչ թե թատրոնների միավորման ծրագիր է:

«Իրենք եկել են ծրագրով, իրենք իրականացնում են ծրագիրը, մենք փորձում ենք պայքարել դրա դեմ», – նշեց Արթուր Սահակյանը։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով