«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 
 
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:12-ին, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Մոտ 7 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, ծառի թափուկներ և կոճղեր։ 

Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 3 հա տարածքում։ Առկա են ծխացող կոճղեր, տեղում շարունակվում են հետհանգեցման աշխատանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով