«Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով