Դեսպան Սարգսյանը և Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահ Մուսսա Ֆաքի Մահամաթին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ԱՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱՄՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության ընթացքում: Սահակ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ԱՄ-ի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և ցանկանում է խթանել իր ներգրավվածությունը մայրցամաքում:
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների առնչությամբ` մատնանշելով ԱՄ 2063-ի օրակարգի և կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում փոխգործակցության և ջանքերը համադրելու կարևորությունը, ինչպես նաև ուրվագծելով համագործակցության հնարավոր նոր ուղղություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով