Դեսպան Մկրտչյանը Ստավրոս Կալաֆատիսին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին։ Այս մասին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության համատեքստում:

ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ձևավորվելիք Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կդառնա երկու խորհրդարանների միջև բազմակողմանի համագործակցությունն ամրապնդող կամուրջ։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին։ ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող քայլերին։

Ստավրոս Կալաֆատիսը, իր հերթին, վերահաստատել է հունական կողմի աջակցությունը Հայաստանին՝ խաղաղության հետապնդման իր օրակարգում։ Պարոն Կալաֆատիսն ընդգծել է ակտիվ շփումների կարևորությունը՝ արձանագրելով դեսպանության ակտիվ գործունեությունն ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային դիվանագիտության առաջմղման առումով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով