Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցվել է քրգործ․ ՀՀ ոստիկանություն

Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։

«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։

Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։

Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23։00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։

Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ «ոստիկանությունն է խելագարի հրահանգով ակնհայտ դիմել սադրանքի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով