Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին:
Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,- նշել է Դերձյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: