Դեբեդ գետից դուրս է բերվել երեխայի դի

Հուլիսի 18-ին՝ ժամը 14։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ԱԹՍ-ով։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխայի դին տեղի ուժերով դուրս են բերել գետից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով