Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննարկել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանը գնացել  է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբեյալ որոշում կայացնելու։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Որոշումը կհրապարակվի ժամը 19։00-ին»,- հայտնեց փաստաբանը։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում է իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով