Դատարանը Գարիկ Գալեյանի գործով որոշումը կհրապարակի մարտի 7-ին |news.am|

news.am: ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Մաքեյանի, այսօր փետրվարի 15-ին, ավարտվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը:

Դատարանը լսելով պատասխանող կողմի առարկությունները՝ հեռացավ խորհրդակցակա  սենյակ որոշում կայացնելու: Որոշումը հրապարակվելու է մարտի 7-ին:

Նշենք, որ Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար դատարան է դիմել ՀՀ ոստիկանությունը: Գալեյանին պատասխանատվության ենթարկելու համար որպես հիմք ՀՀ ոստիկանությունը բերում է այն, որ նա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:

Գալեյանի ներկայացուցիչն ասաց, որ ծնողները սեպտեմբերի 20-21-ին պանթենում իրենց որդիների շիրիմներին են այցելել:

«Ոստիկանները 5-6-ի սահմաններում եկել են պանթեոն, բիրտ ուժ կիրառելով, տեղափոխել են Ոստիկանության բաժին: Ոչ զգուշացում է եղել, ոչ ժամկետ է տրամադրվել»,- նշեց Գալեյանի ներկայացուցիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով