Դատախազություն են ներկայացել Քոչարյանի որդու ընտանիքի ներկայացուցիչը և Սեդրակ Առուստամյանը |armtimes.com|

armtimes.com: «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ դատախազությունից։

Նշվում է, որ գլխավոր դատախազություն են ներկայացել Լևոն և Սիրանուշ Քոչարյանների ներկայացուցիչը, Սեդրակ Առուստամյանը և իր ընտանիքի անդամների ներկայացուցիչը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը դեռևս չեն ներկայացել:

Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը՝ առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և ներկայացնել դիրքորոշում ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ:

Ներկայում վերը նշված որևէ անձի կողմից Իրավասու մարմին դիրքորոշում չի ստացվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով