news.am: ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրել է Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub.am-ի օպերատորին ոտքով հարվածելու դեպքը։
Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այդ դեպքով ուսումնասիրություն է իրականացվում։
Դատախազությունում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից անհնազանդության ակցիայի մասնակցի գլխին բռնուցնքներով հարվածելու դեպքը, ինչը նույնպես ուսումնասիրվում է։
Հիշեցնենք, որ առավոտյան Ամերիկյան համալսարանի դիմաց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը և ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտել են ակցիան լուսաբանող լրագրողներից մեկի աշխատանքը, հարվածել տեսախցիկին և օպերատորներից մեկին։