Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել ՄԱՊ–ի բաժնետոմսերի 60,9%-ը, 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսեր, 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ: Տեղեկությունը հրապարակվել է դատախազության ֆեյսբուքյան էջում։

Հաղորդագրության համաձայն` գխավոր դատախազությունը հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը, ինչպես նաև Արմավիրի մարզի Արտամետ գյուղի 2, Տալվորիկ գյուղի 4 և Լենուղ գյուղի 2 հողակտորները։ 

Պահանջների թվում նաև 61 մլն դրամ է նշվում, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով