Դավիթ Գալստյանը կալանքի ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով |armtimes.com|

armtimes.com: Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, որոշել է եւս 2 ամսով երկարաձգել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» կալանքի ժամկետը:

Այս մասին տեղեկատվությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը:

Հիշեցնենք՝ «Պատրոն Դավոն» անցնում է քրեական գործով, որն առնչվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ու այլ անձանց: Նա կալանավորվել էր, այնուհետ՝ ազատ արձակվել:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, վերը նշված գործով կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով