news.am: Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց են փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։
Նրանցից մի քանիսը բարձրացել են ուղևորատոր ավտոբուսի վրա՝ պարզել Արցախի դրոշն ու «Սկսել ա» գրությամբ պաստառը։
«Թույլ չենք տալու Հայաստանի թրաքացում։ Սկսել է արժանապատվության պայքար»,-նշում են նրանք։
Մի քանի երիտասարդներ բարձրացել են ավտոբուսի վրա եւ պարզել «Սկսելա» պաստառը:
«Հայաստանում սկսվել է արժանպատվության եւ ազգային ինքնասիրության համար պայքարը: Նիկոլ Փաշինյանին եւ իր վարչակարգին հեռացնելու ենք Հայաստանում ղեկավարելու իրավունքից:Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել հայ ժողովրդի տեղը Արցախի հարցը, ոչ ոք իրեն մանդատ չի տվել, որ Արցախը հանձնի Հայաստանին»,-ուղիղ եթերում նշեց դաշնակցական երիտասարդներից Գոռ Սարգսյանը:
Ոստիկանության ծառայողները Վաղարշյան- Կոմիտաս փողոցից բերման են ենթարկել 4 քաղաքացու։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախպտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։
Գլխավոր լուսանկարը՝ panorama.am-ի