Դամասկոսի արվարձանում ուժեղ պայթյուն է որոտացել |1lurer.am|

1lurer.am: Դամասկոսի արվարձանում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով անվտանգության ծառայության աշխատակից է վիրավորվել: Այս մասին հայտնել է SANA գործակալությանը՝ վկայակոչելով Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանական վարչության աղբյուրը։

Նշվում է, որ ահաբեկիչները Կատնա արվարձանում հեռակառավարվող սարքի միջոցով գործի են դրել ռումբը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ: Վիրավորում ստացած սպան տեղափոխվել է հիվանդանոց։

Կատնայում նմանատիպ հարձակում է տեղի ունեցել նաև օգոստոսի 16-ին, որի հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի սպա։ Ոստիկանությունը հարձակումներին մասնակցության համար կասկածում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով