Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները

Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

 
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, կողմերը քննարկել են ոլորտում առկա մարտահրավերներն հաղթահարելու ճանապարհները, զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։
 
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել դրանք շարունակական դարձնելու վերաբերյալ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով