Գրանադայում վաղը կայանալիք հնգակողմ հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին գրում է ադրբեջանական «Մինվալ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ կայքի՝ պատճառը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններն են, նաև ադրբեջանական կողմը պնդել է, որ Թուրքիան ևս մասնակցի հանդիպմանը, սակայն, Ֆրանսիան և Գերմանիան դեմ են եղել։
ՀՀ ԱԳՆ-ի հետ կապ հաստատվել դեռևս չի հաջողվել։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում վաղը՝ հոկտեմբերի 5-ին, նախատեսված էր Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ առաջնորդների հնգակողմ հանդիպում։
Լուսանկարը՝ Քիշնևի հնգակողմ հանդիպումից/01․06․2023