Գտնվելով շփման գծին հնարավորինս մոտ` Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ արդարացնում է մանդատը, X-ի իր էջում հրապարակելով ԵՄ առաքելության հայտարարությունը՝ գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ըստ նրա՝ գտնվելով տեղում` շփման գծին հնարավորինս մոտ, Եվրամիության առաքելությունը ցրում է կեղծ լուրերը և անաչառ տեղեկություն է տրամադրում միջազգային հանրությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկվանից կեղծ լուրեր է տարածում, թե իբր Հայաստանի զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում ակտիվ տեղաշարժեր են, անձնակազմի, զրահատեխնիկայի կուտակումներ: ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հերքեց Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող տեղեկությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով