Գործադիրը 338 միլիոն դրամ ուղղեց մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը |1lurer.am|

1lurer.am: Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվեց 338 միլիոն 100 հազար դրամ, որը կուղղվի մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը:

«Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ նրանց համար դառնալով բարձր նվաճումների խթան»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց գնահատման սանդղակը:

«Խոսքը տիտղոսակիր մարզիկների մասին է: Այս կարգը կգործի այնքան ժամանակ, քանի մարզիկը պահպանել է տիտղոսը:

Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար առանձին կարգ ունենք, և այդ կարգը գործում է: Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրներին ամիսը կվճարվի 500 հազար դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400 հազար դրամ:

Օլիմպիական վարկանիշներ հաղթահարածները կստանան 300 հազար դրամ նպաստ:

Աշխարհի առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրածները կստանան 500 հազար դրամ, 2-րդ տեղը 400 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 300 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով