Գործադիրը 2 միլիարդ 734 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհաշինարարական աշխատանքների համար

Կառավարությունը այսօր որոշեց 2 միլիարդ 734 միլիոն դրամ հատկացնել ճանապարհաշինարարական աշխատանքների համար։

«Ներկայացվող նախագծով առաջարկում ենք «Պետական բյուջեի մասին» օրենքում կատարել լրացումներ և փոփոխություններ, և նախարարությանը հատկացվելիք գումարով երեք հատվածներում իրականացնել կամ ավարտել ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Դրանցից մեկը Լոռու մարզում է՝ Ստեփանավանից Յաղդան կոչվող հատվածում, մյուսը Սիսիան-Դաստակերտ հատվածն է, և երրրոդը Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի մի կտորը՝ 17.5 կիլոմետրը»,- կառավարության նիստի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց՝ Տաթև-Աղվանիում ի հայտ եկած թերությունները վերացվել են և հիմա այդտեղ վերին շերտն է տեղադրվում, որի համար էլ ա անհրաժեշտ է գումար հատկացնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով