Գորիսի ժայռերը երեկոյան ժամերին կլուսավորվեն. ծրագիրն ավարտական փուլում է

 Երեկոյան ժամերին կլուսավորվեն Գորիսի ժայռերը։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
 
«Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը: Ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրապարակված լուսանկարներում ներկայացված է լուսավորվող ժայռերի նախնական տեսքը:
 
Նշվում է, որ լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա եղանակներին համահունչ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով