Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն |aysor.am|

aysor.am: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։

Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 171 կգ ծանրաձողն ու արժանացել նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում դարձել փոքր բրոնզե մեդալակիր։

Գոռ Սահակյանը Եվրոպայում ուժեղագույնն էր ճանաչվել նաև 2023 թվականին՝ Երևանում անցկացված ստուգատեսում արժանանալով հաղթողի կոչմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով