«Գոյամարտը նոր է սկսվում». «Գոյ»-ը դիմում է դատարան |azatutyun.am|

azatutyun.am: «Գոյամարտը նոր է սկսվում». «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը «Ազատությանը» փոխանցեց՝ դիմում են դատարան՝ վիճարկելու Կառավարության այս շաբաթ ընդունած որոշումը, որի համաձայն՝ «Գոյ»-ը կմիանա Մայր թատրոնին։

«Ամեն ինչ նոր է սկսվում: Հենց էս փուլն է, որտեղ հաղթանակ է պետք տանել: Ոչ թե բարոյական հաղթանակ, ոնց որ եղավ մինչև էս, այլ փաստացի հաղթանակ: Որոշումը կվիճարկվի դատական ատյաններում անպայման, և դատարանը թող պարզի՝ էդ իրավունքը ով ունի, ինչպես, ոնց, ով պիտի որոշի իմ ճակատագիրը»,- ասաց Սահակյանը՝ «ճամպրուկները հավաքելու» հնարավոր պահանջի վերաբերյալ հարցին արձագանքելով, որ ոչ մի թուղթ չեն ստացել՝ «դեռ»:

Մշակույթի նախարարությունը հիմնավորում է, որ միավորումը «կնպաստի երկու թատրոնների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը, միտված է «Գոյ» թատրոնի ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն»:

35 տարվա ստեղծագործական կյանք ունեցող թատրոնի ղեկավարը տարակուսած է՝ ինչպե՞ս է նախարարությունը խոսում մի թատրոնի գործունեության լավ կամ վատ լինելու մասին, երբ ո՛չ նախարարը, ո՛չ փոխնախարարը ոտք չեն դրել «Գոյ»՝ հասկանալու՝ ինչի մասին է այս ամենը։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով