ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կփոխվի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։

 
«Դատարանը բավարարել է 25 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը»,– ասաց նա։
Նշենք, որ Ստեփան Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021թ․–ի հոկտեմբերի 2-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի գործով։
Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով